ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի ՀՀ․ Այցը տարածաշրջանային է

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի ՀՀ․ Այցը տարածաշրջանային է

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին ապրիլի 10-13-ը կայցելի Հարավային Կովկաս՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, որտեղ հանդիպումներ կունենա պետական պաշտոնյաների և այլ շահագրգիռ կողմերի հետ, հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:

ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա նաև խորհրդարանականների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլ անձանց հետ։

«ԵԱՀԿ գործող նախագահի այցի հիմնական նպատակը կլինի ԵԱՀԿ-ի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության ամրապնդումը, Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա անվտանգության խնդիրների լուծումը և երկխոսության միջոցով խաղաղության ու կայունության խթանումը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---