ՀՀ և Իրանի ԱԽ քարտուղարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը![]() 10 ապրիլի 2023 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 9-ին Սնվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ աշխատանքային ընթրիքի ընթացքում քննարկել է տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը: Զրուցակիցները նաև անդրադարձել են երկկողմ հայ-իրանական հարաբերությունների օրակարգին և զարգացման հեռանկարներին, հայտնում է Անվտանգության խորհրդի գրասենյակը։ Ավելի վաղ տարբեր մակարդակներում՝ հեղափոխության գերագույն առաջնորդի, նախագահի մակարդակով հայտարարվել է, որ Իրանը դեմ է հարևան երկրների տարածքային ամբողջականության և սահմանների խախտմանը և հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի երկու հարևան ժողովրդին կապող պատմական ուղի հանդիսացող Իրան-Հայաստան սահմանին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |