ԵՏՀ-ն կես տարով երկարաձգել է ԵԱՏՄ ֆիզանձանց համար ապրանքների անմաքս ներմուծման շեմը![]() 10 ապրիլի 2023 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը կես տարով՝ մինչև 2023-ի հոկտեմբերի 1-ը, երկարաձգել է ԵԱՏՄ ֆիզիկական անձանց համար ապրանքների անմաքս ներմուծման բարձրացված շեմը։ Որոշումն արդեն մտել է ուժի մեջ։ ԵՏՀ խորհուրդը հարցը քննարկել և որոշում էր կայացրել մարտի 30-ի նիստում, այն հրապարակվել էր մարտի 31-ին։ Նշվել էր, որ որոշումն ուժի մեջ կմտնի 10 օրից։ Ֆիզիկական անձանց համար ապրանքների անմաքս ներմուծման շեմը կկազմի 1000 եվրո և 31 կգ այն ապրանքների համար, որոնք ներկրվում են ուղեբեռով փոխադրողի կողմից կամ փոստային առաքանիներով, տրանսպորտի բոլոր միջոցներով, բացառությամբ օդայինի, կամ հետիոտն կարգով։ Եթե ապրանքների արժեքը գերազանցում է 1000 եվրոն կամ դրա քաշը 31 կգ ավելի է, ապա հարկ կլինի վճարել տուրք արժեքի 15%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 2 եվրո գերազանցված յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց։ Հայաստանի համար անմաքս ներմուծման շեմը 400 եվրո է։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |