ՊՆ. ՀՀ-ում Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է հայտնաբերվել և ձերբակալվել![]() 10 ապրիլի 2023 - 13:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հայաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող։ «Ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Նախիջևանի տարածքից երկու զինծառայողի հետ կապը կորել է, նրանք մոլորվել են։ «Սահմանափակ տեսանելիության և անբարենպաստ եղանակային պայմաններում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանից ադրբեջանական բանակի 2 զինծառայող մոլորվել է»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ, գրում է Haqqin.az-ը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |