Վարժական հավաքի մասնակցի աշխատավարձը կպահպանվի. ԱԺ-ում դրական եզրակացություն են տվել![]() 10 ապրիլի 2023 - 17:30 AMT PanARMENIAN.Net - ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծին, որով վարժական հավաքի մասնակցի աշխատավարձը կպահպանվի։ Նախատեսվում է, որ մինչև 30 օր զինվորական վարժանքներին մասնակցելու պարագայում գործատուն առնվազն վճարելու է այն տարբերությունը, որն աշխատակիցը ստանալու է պետության կողմից՝ վարժանքներին մասնակցելու համար։ Այդ մասին քննարկման ժամանակ ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։ Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրի կողմից առաջարկներ չեն եղել: Նա հավելել է, որ վերջերս Կառավարության օրենսդրական փոփոխություններով սահմանվել է վարժանքների տևողությունը՝ 28 օր։ «Մենք առնվազն 30 օրացուցային օր նշելով՝ ժամկետները համապատասխանեցնում ենք ՀՀ ՊՆ սահմանած վարժանքների ժամկետներին»,- ասել է նա։ Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվել է, որ եթե վարժանքների տևողությունը երկարաձգվի 30 օրից ավելի, արդյո՞ք հարկ չի լինի օրենքում ևս մեկ փոփոխություն անել՝ կարգավորելու նպատակով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը տեղեկացրել է, որ փոփոխության կարիք չի առաջանա. այդ կարգավորումը կատարվելու է փոխադարձ համաձայնությամբ: Առաջարկվել է նախագիծը քննարկել 24-ժամյա ռեժիմով: Նախագծով աշխատավարձի մի մասը կտա ՊՆ-ն, մյուսը՝ գործատուն։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ավելի վաղ ասել էր, որ, օրինակ, եթե աշխատողի հիմնական աշխատավարձը կազմում 200,000 դրամ, որպես դրամական հատուցում ՊՆ-ն կտա 80,000 դրամը, իսկ գործատուն՝ մնացածը՝ առնվազն 120,000 դրամ։ Ըստ գործող կարգի՝ և պետական, և մասնավոր ոլորտում գործատուն չունի պարտավորություն աշխատավարձ վճարելու վարժական հավաքի մասնակցին, միայն պահպանվում է աշխատատեղը ու պաշտոնը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |