Փայլանը չի առաջադրվելու մայիսի 14-ի խորհրդարանական ընտրություններում

Փայլանը չի առաջադրվելու մայիսի 14-ի խորհրդարանական ընտրություններում

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի միակ հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ մայիսի 14-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրելու։

Քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Փայլանը տեղեկացրել է, որ կուսակցության ընտրացուցակում իր չընդգրկվելը պայմանավորված է երկու ժամկետի կանոնով։ Այսինքն, այն անձինք, որոնք 2 անգամ ստանձնել են պատգամավորական մանդատ, երրորդ անգամ չեն առաջադրվելու, գրում է Ermenihaber-ը։

«Ես իմ կուսակցության կողմից որպես թեկնածու չեմ առաջադրվի։ Հաջողություն մեր բոլոր թեկնածուներին։ Հաղթանակ (քրդերեն)»,-ասել է նա։

Թուրքիայի քաղաքական կուսակցություններն ապրիլի 9-ին Բարձագույն ընտրական խորհուրդ են ներկայացրել թեկանծուների ցուցակները։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---