Քաղաքապետարան․ Մանուկյանի արձանի հարակից հատվածը ներառված չէր նորոգման ծրագրում՝ առանձին մրցույթ կա![]() 10 ապրիլի 2023 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է Հայաստանի առաջին հանրապետության պետական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի հարակից հատվածի կոտրված քարերին, ինչը հարուցել է մարդկանց դժգոհությունը՝ լուսանկարներ են հրապարակվել սոցցանցերում։ «Մի փոքր խոսենք հրապարակի վերևի հուշարձանի հետ կապված սոցիալական ցանցերում տարածված որոշ տեղեկատվության մասին, որոնցում ասում են, որ կատարված աշխատանքները բավարար որակով չեն արված, այդպե՞ս է, թե ոչ»,- հարցրել է նա՝ դիմելով Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանին, հայտնում է Panorama.am-ը։ Վերջինս հայտնել է, որ դեռ նախորդ տարի քննարկել և հաստատել են, որ որոշակի հատված ներառված չի եղել ծավալաթղթում: «Դրա համար առանձին մրցութ ենք հայտարարել, 12 մլն դրամով շահող կազմակերպություն կա, որն այս պահին իրականացնում է Արամ Մանուկյանի արձանի շուրջ գտնվող տարածքի վերանորոգման աշխատանքները: Սա կարծում եմ մանիպուլյացիա է, թե իբր մեր կատարած աշխատանքները որակով չեն եղել, որովհետև այդ հատվածում ո՛չ ծավալով, ո՛չ նախագծերով ոչ մի շինարարական աշխատանք չի ձեռնարկվել»,-հայտարարել է Գրիգորյանը: Վարչության պետը հայտնել է, որ սուտ է նաև տարածվող տեղեկությունը, թե Հաղթանակ կամրջի վերանորոգման համար կատարողական է տրվել, որը չի համապատասխանում կատարված աշխատանքների ծավալներին, քանի որ դեռ կատարողական չի տրված այդ շինարարության համար: Ավինյանը հայտնել է, որ սրանից հետո երբ շինբարեկարգում արվի, ապա նախագծում ներառեն ամբողջը և դուրս մնացած հատվածներ չթողնեն: «Թե չէ առիթ ենք ստեղծում մարդկանց համար՝ գնալու և սելֆիներ անելու ջարդված քարերի հետ, որոնք ներառված չեն նախագծի մեջ, եթե մի գործ անում ենք, պետք է ամբողջական անենք»,-ասել է Ավինյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |