Բաբայան. Ադրբեջանական կողմի հետ հանդիպումը քաղաքական չի լինելու![]() 11 ապրիլի 2023 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, անդրադառնալով Ստեփանակերտի կողմից Բաքվին ուղղված հանդիպման առաջարկին, ասել է, որ այն քաղաքական չի լինելու, հայտնում է Factor.am-ը։ Ապրիլի 11-ի առավոտյան Արցախի իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար։ «Սա քաղաքական հանդիպում չի լինելու։ Արցախի շրջափակման 121-րդ օրն է, հումանիտար մի շարք խնդիրներ ունենք, որոնց լուծման համար անհրաժեշտ է այդ հանդիպումը. Լաչինի միջանցքի, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի, սննդի և այլ հարցերի քննարկում ենք նախատեսում այդ հանդիպման օրակարգում»,- մանրամասնել է Բաբայանը։ Հարցին, թե ադրբեջանական կողմն արդեն արձագանքե՞լ է հանդիպման առաջարկին, ԱՀ նախագահի խորհրդականը ոչ միանշանակ պատասխան է տվել. «Այս պահին ոչինչ ասել չեմ կարող, հետագա մանրամասների մասին կրկին հաղորդագրություն կտարածենք»։ ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»: Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |