Թանկյանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ

Թանկյանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ադրբեջանցիների հարձակմանը Տեղ գյուղի մոտ՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։

«Ադրբեջանը կրակում է հայկական դիրքերի ուղղությամբ, որոնք Հայաստանի տարածքում են։ Ադրբեջանն ականանետերից կրակում է Սյունիքում տեղակայված հայ զինվորների վրա»,-ասվում է գրառման մեջ։

Նա նաև կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի և այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի դեմ։

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---