Ալիև․ Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ընթանում է 2 ուղղությամբ12 ապրիլի 2023 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ հանդիպմանը, անդրադառնալով ապրիլի 11-ին Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած փոխհրաձգությանը, մեղադրել է Հայաստանին «նպատակաուղղված սադրանքի» մեջ։ Նա նաև ասել է, որ Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ընթանում է 2 ուղղությամբ, գրում է Haqqin.az-ը։ Նա ասել է, թե Ադրբեջանը հանդես է եկել Բաքվում «Ղարաբաղի հայ բանկիչների հետ» հանդիպման առաջարկով և հատուկ ներկայացուցիչ է նշանակել։ Ալիևը հավելել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև երկկողմ բանակցություններ են ընթանում խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման շուրջ։ Արցախի ներկայացուցիչների հետ ուղիղ շփումների առաջարկներով, դրա համար էլ հատուկ ներկայացուցիչ է նշանակել։ Ըստ Ալիևի՝ Արցախի հայերը հրավիրվել են «քննարկելու վերաինտեգրման ու տարբեր ենթակառուցվածքային նախագծերի հարցեր»։ Ավելի վաղ Ալիևն օկուպացված Թալիշում հայտարարել է, թե Հայաստանը հանգիստ ապրելու համար պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները։ Ալիևը նաև ասել է, որ հետպատերազմյան իրողությունները պետք է արտացոլվեն բանակցություններում, հակառակ դեպքում «ոչ մի խաղաղ պայմանագիր չի լինի»։ «Որպեսզի Հայաստանը կարողանա հանգիստ ապրել 29 հազար քկմ տարածքում, մեկ պայման կա՝ նրանք պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես Ղարաբաղը ճանաչեն Ադրբեջանի տարածք, մեր պայմանների հիման վրա սահմանազատման աշխատանքներ իրականացնեն»,-ասել է նա։ Ուշագրավ Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին Յիրիկյանի ելույթի թեման էր «Մարդկայինը կամ թվայինը, ո՞րն է առաջնահերթ» |