ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվում բարձրացրել է Լաչինի միջանցքի հարցը![]() 13 ապրիլի 2023 - 18:07 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին ապրիլի 12-ին Բաքու կատարած այցի ընթացքում բարձրացրել է Լաչինի միջանցքի հարցը: Օսմանին այդ մասին հայտարարել է Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո համատեղ ճեպազրույցում: Նա նշել է, որ դեռ հունվարին ԵԱՀԿ նախագահի պաշտոնում իր առաջին գործողությունը եղել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ իր հեռախոսազրույցը՝ Լաչինի միջանցքի հետ կապված: Այնուհետև Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի հանդիպում է կազմակերպվել, հրավիրել են նաև ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանին՝ Լաչինի միջանցքի հետ կապված՝ հայկական կողմի տեսակետը ներկայացնելու համար, հայտնում է «Փաստինֆոն»։ «Այս հարցը, մի շարք մարդասիրական խնդիրներ բարձրացրեցի երեկ Բաքվում: Եվ այսօր այդ հարցերը բարձրացնելու եմ նաև այստեղ՝ հասկանալու, թե արդյոք կա այս երկու երկրների միջև կամուրջների կառուցման հնարավորություն: Սա է մշտական խաղաղություն ապահովելու մեր նպատակը՝ որպես ԵԱՀԿ, որպես երկրների միջև մշտական երկխոսության հարթակ»,-ասել է ԵԱՀԿ գործող նախագահը: Նա ընդգծել է, որ իրենք ներգրավված եղել են և շարունակելու են լինել, կազմակերպության համար կարևոր է կենտրոնանալ ժողովրդի կարիքների վրա հենց տեղում, մասնավորապես, մարդասիրական թեմաներով: Այցի շրջանակում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահի, վարչապետի և այլ պաշտոնատար անձանց հետ: Օսմանիի այցը տարածաշրջանային է, մինչ ՀՀ ժամանելը նա եղել է Ադրբեջանում, հանդիպել այդ երկրի պաշտոնյաների հետ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |