ՀՀ-ում արդյունաբերական խեցգետնաբուծություն կզարգացնեն՝ 18 համալիր կստեղծվի

ՀՀ-ում արդյունաբերական խեցգետնաբուծություն կզարգացնեն՝ 18 համալիր կստեղծվի

PanARMENIAN.Net - Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թթ. ծրագիրը: Դրա իրականացման արդյունքում ՀՀ-ում կներդվի արդյունաբերական եղանակով խեցգետինների բուծման և աճեցման տեխնոլոգիա՝ ձևավորելով խեցգետնաբուծական համալիրների ընդարձակ ցանց, ինչը թույլ կտա վերականգնել խեցգետնի արտահանումը։

Ծրագրով նախատեսվում է հիմնել 18 խեցգետնաբուծական ժամանակակից համալիր (12 փոքր, 3 միջին և 3 խոշոր)։ Տնտեսավարողներին կտրամադրվի փոխհատուցում՝ կատարված ներդրումների 50%-ի չափով։ Նախագծի ընդունման դեպքում փոխհատուցվող ընդհանուր գումարը կկազմի 897 մլն դրամ։

Արդյունքում հանրապետությունում տարեկան կարտադրվի 162 տոննա խեցգետին, ինչը թույլ կտա տարեկան լրացուցիչ ստանալ 1 մլրդ 620 մլն համախառն արտադրանք։

Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, ներկայացնելով ծրագիրը, հիշեցրել է, որ ժամանակին ՀՀ-ում տարեկան մոտ 3000 տոննա խեցգետնի որս էր իրականացվում, որից մոտ 2000 տոննան արտահանվում էր։

«Սակայն խեցգետնի չկանոնակարգված և անվերահսկելի որսը (առավելապես Սևանա լճից) հանգեցրին դրա պաշարների կտրուկ նվազման։ Խեցգետնի բնական պաշարների ցածր մակարդակը ստիպում է քայլեր ձեռնարկել ապրանքային խեցգետնի արտադրության այլընտրանքային ուղիներ գտնելու ուղղությամբ»,–ասել է նա։

Ծրագրի շրջանակում պետական աջակցությունը կտրամադրվի 2024-ից՝ ծախսերի մասնակի փոխհատուցման եղանակով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---