Սերգեյ Մարկեդոնով. Հայաստանն ու Թուրքիան երբեք չեն վերականգնի հարաբերությունները

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Թուրքիան երբեք չեն վերականգնի հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է ՌԴ Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը : Նրա խոսքերով, Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունները չեն վերականգնվի երբեք, քանի որ 1915թ. թուրքերը բազմաթիվ հայերի են սպանել եւ բոլորը հիանալի գիտեն այդ մասին:



«Սա անհաշտ պայքար է: Թուրքերի մոտ արյան վրեժ կա, նրանք մահմեդականներ են: Հայերը եւս դա երբեք չեն մոռանա: Նրանք դրանով են դաստիաարակում երիտասարդությանը, որքանով ես տեղյակ եմ»,-հայտարարել է փորձագետը: Մարկեդոնովը գտնում է, որ համատեղ հայտարարությունը զուտ ձեւական մի բան է, հաղորդում է Պոլիտ.ռու-ն:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---