Քոչարյան․ Կասկածի տակ չեմ դնում Զախարովայի ասածը, բայց, այնուամենայնիվ, կռվել է ՀՀ ԶՈւ-ն![]() 14 ապրիլի 2023 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյաննը, անդրադառնալով Տեղի միջադեպին, ասել է, որ գյուղի հատվածում ադրբեջանական ագրեսիան կասեցնելու հարցում ՌԴ-ն ինչ-որ ձևաչափով մասնակցել է, սակայն խնդիրը լուծվել է առաջին հերթին ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում, հայտնում է Արմենպրեսը։ Քոչարյանն այս մասին ասել է խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե Ռուսաստանը քայլեր է ձեռնարկել՝ լարվածությունը թուլացնելու համար, մասնակցություն է ունեցել դադարեցնելու գործում: «Կասկածի տակ չեմ դնում Մարիա Զախարովայի ասածները, որ ՌԴ-ն ինչ-որ ձևաչափով մասնակցել է, բայց, այնուամենայնիվ, կռվել է ՀՀ ԶՈւ-ն: Եթե մենք չկռվեինք, զոհեր չտայինք, ինչքան ուզում է թող ՌԴ արտաքին գերատեսչությունն աջ ու ձախ զանգեր աներ, դա խնդրի լուծման չէր տանելու: Խնդիրը լուծվել է առաջին հերթին մեր ԶՈւ-ի և մեր զինվորականության քաջարի գործողությունների արդյունքում»,-ասել է պատգամավորը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհանիսյանն էլ, անդրադառնալով Զախարովայի հայտարարությանը, որ Ռուսաստանը Հայաստանից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին մասնակցելու վերաբերյալ, ասել է, որ Հայաստանն առաջ է շարժվում ՀՀ պետական շահերով և ամեն ինչ անում է իր ԶՈւ մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ, ու այդպես էլ շարունակվելու է: «Հայաստանը իր ռազմավարական գործընկերոջ հետ շարունակում է ջերմ, բարեկամական, ռազմավարական հարաբերությունները, իր ջերմ հարաբերությունները շարունակում է նաև այլ երկրների մեր գործընկերների հետ և ամեն ինչ անում է՝ ի նպաստ ՀՀ ԶՈՒ զարգացման և մարտունակության բարձրացման»,-ասել է խմբակցության քարտուղարը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ զինված ուժերի և ԱԴԾ Սահմանապահ ծառայության ներկայացուցիչները միջոցներ են ձեռնարկել Սյունիքի մարզի Տեղ գյուղի շրջանում իրավիճակի ապասրացման ուղղությամբ: Մոսկվան նաև պարզաբանում է պահանջել ՀՀ-ից ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցության վերաբերյալ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |