Ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում մեկնարկած ծանրամարտի ԵԱ-ին15 ապրիլի 2023 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։ Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն ու ազգային օլիմպիական կոմիտեն, հայտնում է Haqqin.az-ը։ Ապրիլի 14-ի ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ ոճաբան Արամ Նիկոլյանը բեմ է բարձրացել, այրել Ադրբեջանի դրոշն ու հեռացրել այն դահլիճից։ Նիկոլյանին բերման էին ենթարկել ոստիկանություն։ Ավելի ուշ նրան ազատ են արձակել։ Նիկոլյանին մեղադրանք չի առաջադրվել, քրեական վարույթ չի նախաձեռնվի՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Նրանք կվերադառնան Ադրբեջան։ Ադրբեջանցիների 12 հոգանոց պատվիրակությունը Երևան էր ժամանել ապրիլի 13-ին։ Պատվիրակներից միայն 4 է մարզիկ։ Անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանն ապրիլի 15-23-ը ընդունում է ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է 2024-ին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը մասնակցում է 500-ից ավելի մարզիկ մոտ 40 երկրից: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |