ՀՀ-ում մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների թիվն ավելացել է

ՀՀ-ում մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների թիվն ավելացել է

PanARMENIAN.Net - Հայաստանում մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների թիվն ավելացել է։

2022 թվականի տարեվերջի դրությամբ ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է 8 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս՝ այդ են վկայում վիճակագրական կոմիտեի տվյալները։

Բոլոր երեխաներն էլ հայտնաբերվել են Երևանում։ Թափառաշրջիկ և մուրացիկ երեխաներից 4-ը մինչև 14 տարեկան են, 4-ը՝ 14-15 տարեկան։ Հայտնաբերված թափառաշրջիկ երեխաներից մեկն աղջիկ է, հայտնում է Panorama.am-ը։

2021-ին հանրապետությունում հաշվառվել է 7 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս, իսկ 2020թ-ին` 4 անչափահաս:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---