1915 թվականի ողբերգությունն իր դրոշմն է թողել այդ մարդկանց հայացքում24 ապրիլի 2009 - 00:02 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նկարիչների միությունում բացվել է 1915 թվականի Ցեղասպանությունը վերապրած մարդկանց լուսանկարների ցուցահանդեսը: Կոտորածի ողբերգությունն անձամբ վերապրած եւ Արեւելյան Հայաստանում ապաստանած անձանց դիմանկարները շուրջ 40-ն են: Ցուցահանդեսի հեղինակը` լուսանկարիչ Նազիկ Արմենակյանը իր հավաքածուն կազմել է մեկիկ-մեկիկ` երկու տարվա ընթացքում շրջագայելով Հայաստանի ողջ տարածքով: Շատերն այն մարդկանցից, ում նա լուսանկարել էր, արդեն հեռացել են կյանքից, սակայն այն տարիների դաժան իրադարձությունները հավետ իրենց դրոշմն են թողել լուսանկարված մարդկանց հայացքում:Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |