Ադրբեջանցիները կրակել են Սոթքի ուղղությամբ. Հանքի աշխատանքները դադարեցվել են![]() 15 ապրիլի 2023 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզում Սոթքի ոսկու հանքի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է ադրբեջանական կողմից հնչող կրակոցների պատճառով։ Այդ մասին հայտնել է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը, գրում է Sputnik Արմենիան։ «Ադրբեջանի զինված ուժերն ապրիլի 14-ի երեկոյան ժամը 19:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել հանքավայրի ուղղությամբ: Գիշերը եղել է խաղաղ, բայց առավոտյան՝ ժամը 08:00-09:00– ն ընկած ժամանակահատվածում, նրանք կրկին սկսել են կրակել, ինչի արդյունքում որոշում է կայացվել դադարեցնել հանքի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին», - ասել է Գրիգորյանը: Նա նշել է, որ այս պահին վիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։ Չկան նաև վիրավորներ, տուժածներ և վնասված տեխնիկա։ «Իրավիճակն անկայուն է, ուստի մենք որոշում ենք կայացրել առայժմ դադարեցնել աշխատանքը։ Դեռ պատկերացում չկա, թե երբ կվերսկսվեն աշխատանքները»,-նշել է նա։ Ադրբեջանցիների հրահրած փոխհրաձգության հետևանքով Սոթքի ոսկու հանքի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր նաև ապրիլի 11–ին, աշխատակիցներին ստիպված տարհանել էին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |