Նոր տրոլեյբուսների առաջին խմբաքանակն այս շաբաթ կլինի Երևանում![]() 17 ապրիլի 2023 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Նոր տրոլեյբուսների առաջին խմբաքանակը Երևան կհասնի մինչև այս շաբաթվա ավարտը։ Հաջորդ փուլով նախատեսվում է տրոլեյբուսային հավաքակայանը համալրեր ևս 15 շարժակազմով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Այս շաբաթվա ընթացքում թիվ 38 երթուղու փոքր դասի ավտոբուսները կփոխարինվեն միջին դասի «Հայգեր» մակնիշի ավտոբուսներով: Փոքր դասի ավտոբուսներով էլ շահագործման կհանձնվեն Նորք Նորք ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն իրար կապող 40 և Շենգավիթ ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն իրար կապող 67 համարի երթուղիները: Երևանում հասարակական տրանսպորտի նոր խելացի կանգառասրահների տեղադրման համար կմշակվի հայեցակարգ: Աշխատանքներն ընթացքի մեջ են, դիզայներները էսքիզային տարբերակներ են մշակում Երևանը սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի. օրական գիծ է դուրս գալիս միջին հաշվով 40 միավոր շարժակազմ։ Տրոլեյբուսներից ամեն օր մոտ 10,000 ուղևոր է օգտվում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |