Սուդանի հայկական եկեղեցին հայտնվել է բախումների կիզակետում![]() 17 ապրիլի 2023 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Սուդանի միակ հայկական եկեղեցին հայտնվել է բախումների կիզակետում։ Այդ մասին հայտնում է «Արևելքը» Տելեգրամի իր էջում։ «Խարթումում գտնվող միակ հայկական եկեղեցին հայտնվել է արդեն երրորդ օրը շարունակվող բախումների էպիկենտրոնում»,-ասվում է գրառման մեջ։ Տեղաբնակ հայերը հայտնել են, որ չնայած եկեղեցու շուրջ ընթացող բախումներին՝ մինչ այս պահը եկեղեցին վնասներ չի կրել, գրում է Արմենպրեսը։ Խարթումում 15 հայ է ապրում։ Ապրիլի 15-ին Սուդանում բախումներ են սկսվել բանակի և Արագ արձագանքման ուժերի միջև։ Զինված ուժերի հրամանատար գեներալ Աբդել Ֆաթահ Բուրհանն ու արագ արձագանքման խմբերի ղեկավար գեներալ Մոհամմեդ Համդան Դագալոն նախկին դաշնակիցներ են, որոնք միասին կազմակերպել էին 2021-ի ռազմական հեղաշրջումը: Բախումների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը հասել է 97-ի, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Սուդանի հայկական գաղթօջախը հիմնվել է 19-րդ դարի երկրորդ կեսում։ Առաջին հայ գաղթականները Սուդան են եկել Արաբկիրից և Ակնից ու բնակություն են հաստատել Խարթումում։ Սուդանի հայկական գաղթավայրը բավականաչափ նոր գաղթականներ է ընդունել 1895-1896 թվականներին Համիդյան ջարդերի, հետագայում՝ Ադանայի կոտորածների ժամանակ։ Զանգվածային հայ գաղթականություն է եկել Սուդան հատկապես Մեծ եղեռնի օրերին և Զմյուռնիայի և Կիլիկիայի դատարկումից հետո։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |