Ավանեսյան․ Դեռ կան զոհվածների չհուղարկավորված աճյուններ` հարազատները չեն ընդունում արդյունքները![]() 18 ապրիլի 2023 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, արձագանքելով 44-օրյա պատերազմում զոհված և չհուղարկավորված զինվորների աճյունների հարցին, ասել է, որ դեռ կան աճյուններ, որոնք հուղարկավորված չեն։ «Թվաքանակի նվազման շեշտակի փոփոխություն չունենք, այո՛, դեռ ունենք աճյուններ, որոնք հուղարկավորված չեն։ Որևէ թիվ չեմ հրապարակի։ Սա շատ զգայուն, ցավոտ թեմա է»,-ասել է նախարարը, գրում է Aysor.am-ը։ Նա հավելել է, որ, ցավոք, հարազատները չեն ընդունում արդյունքները, որոնք փորձաքննության առումով վիճարկելի էլ չեն։ «Դրանցից շատերը բազմաթիվ անգամ այլ երկրներում էլ նույն արդյունքներն են ցույց տվել։ Բայց այո՛, կան հրաժարվողներ», - ասել է Ավանեսյանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |