Վարչապետ․ ՀՀ–ի և Ադրբեջանի` ռազմական բալանսի առումով ճեղքվածքը լրացնելու լուրջ ծրագրեր կան![]() 18 ապրիլի 2023 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աժ-ում, պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հարցին, ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմական բալանսի, սպառազինության ճեղքվածքը լրացնելու լուրջ ծրագրեր կան, որոնց մասին հրապարակավ չեն կարող ներկայացնել։ Նա հավելել է, որ այդ մասին հրապարակավ չի կարող խոսել։ Փաշինյանը նշել է նաև, որ բանակում խորը պրոբլեմներ կան, որոնց լուծումը միշտ չէ, որ փողի հետ է կապված։ Նա կարևորել է զինծառայողի բարոյական կոդեսքը, պրոֆեսիոնալիզմն ու սոցիալական երաշխիքները։ «Պետք է համոզված լինենք, որ զինվորն ունի մարտական որոշակի հմտություններ, որից ներքև չի կարող լինել, և պետք է որոշակի սոցիալական երաշխիքներ ունենա»,– ասել է նա։ Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստում ներկայացնում է Կառավարության 2021-2026 թթ ծրագրի 2022-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |