Փաշինյան․ Մարդիկ հավատում են «Ապագա կա» կարգախոսին՝ ՀՀ-ում 55,000 բնակարան է կառուցվում![]() 18 ապրիլի 2023 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում, ներկայացնելով կառավարության ծրագրի 2022-ի կատարողականը, վստահություն է հայտնել որ անկախ մարտահրավերներից, սահմանային անկայունությունից մարդիկ հավատում են իշխող ուժի «Ապագա կա» կարգախոսին և խաղաղության օրակարգին։ Վարչապետն իր խոսքերը հիմնավորել է այն հանգամանքով, որ այս պահին Հայաստանում մեծածավալ բնակարանաշինություն է իրականացվում ՝ 55,000 բնակարան է կառուցվում։ Նա նշել է, որ բնակարան են ձեռք բերում ոչ միայն հարուստները, այլև միջին խավը, որի համար կառավարությունն է աշխատելու պայմաններ ստեղծել: «Իմ գնահատմամբ սա կարող է նշանակել միայն մեկ բան՝ մարդիկ հավատացել են կառավարության խաղաղության օրակարգին, մարդիկ հավատում են, որ խաղաղություն լինելու է և իրենք իրենց հայրենիքում երջանիկ ապրելու հնարավորություն են ունենալու, այլապես իմաստ չէր ունենա բնակարան ձեռք բերել, առավել ևս՝ կառուցել»,-ասել է Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստում ներկայացնում է Կառավարության 2021-2026 թթ ծրագրի 2022-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |