Հայկական սփյուռքը լրջորեն մտահոգված է Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ների հայտարարությամբ

PanARMENIAN.Net - Հայկական սփյուռքը լրջորեն մտահոգված է Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ների հայտարարությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: «Հայերն իրենց լուրջ մտահոգությունն են հայտնում Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ների հայտարարության առնչությամբ: Այս հայտարարությունն անցանկալի է հետեւյալ պատճառներով` այն արվել է ապրիլի 24-ի նախօրեին, երբ ողջ աշխարհի հայությունը հիշում է Հայոց ցեղասպանության զոհերին, եւ երկրորդը, այն կարող է ստիպել Հայաստանին որոշակի զիջումների գնալ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,-գտնում է Էքիյանը:



Հայկական սփյուռքի ներկայացուցիչները գտնում են, որ պաշտոնական Երեւանը, մասնակցելով «նման կասկածելի եւ վտանգավոր բանակցությունների», պետք է իմանա, որ Ֆրանսիայի հայերը սփյուռքի մյուս համայնքների հետ մեկտեղ, ինչպես նաեւ Հայաստանն ու Ղարաբաղը մերժում են ցանկացած համաձայնագիր, որը ձեռք է բերվում հայ ժողովրդի ազգային շահերի հաշվին:



«Ինչպես հայկական սփյուռքի միլիոնավոր ներկայացուցիչներ, ես լրջորեն մտահոգված եմ ճանապարհային քարտեզի մասին վերջին հայտարարությամբ: Ես անկեղծորեն հուսով եմ, որ Հայաստանը չի հայտնվի Թուրքիայի լարած որոգայթում: Հայոց ցեղասպանությունն ուրացող Թուրքիային երբեք չի կարելի վստահել: Հայաստանի առաջնորդն իրավունք չունի սպառնալիքի տակ դնել մեր ազգային շահերը»,-հայտարարել է Armenian Life ամսագրի հրատարակիչ Ափո Ջաբարյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---