Ավինյան․ Մարզահամերգային համալիրի բակում կտեղադրվի Դեմիրճյանի արձանը![]() 18 ապրիլի 2023 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Մինչև տարեվերջ Երևանի Մարզահամերգային համալիրի դիմաց կտեղադրվի պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի արձանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այս տարի Մարզահամերգային համալիրի բակում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը, որը մեծ հայի նկատմամբ մեր երախտիքի ևս մի խորհրդանիշ է: Զուգահեռ բարեկարգվում է արձանի շրջակայքը, իսկ հարակից տարածքում կառուցվում է նոր պուրակ: Իր պետականամետ գործունեությամբ՝ Կարեն Դեմիրճյանը հսկայական ավանդ է ունեցել մեր երկրի զարգացման և կայացման հարցում, ինչի արդյունքում տարբեր սերունդներ շարունակում և շարունակելու են Կարեն Դեմիրճյանի անունը հնչեցնել մեր երկրի կարևոր ձեռքբերումները հիշատակելիս»,-ասվում է գրառման մեջ։ Տարիներ առաջ պետությունը մտադիր էր տեղադրել Դեմիրճյանի արձանը Մաշտոցի պողոտայում, սակայն նախագիծն այդպես էլ ընթացք չէր ստացել: Մարզահամերգային համալիրի մոտ Դեմիրճյանի արձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով գումար էր հատկացվել դեռևս 2019-ի օգոստոսին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |