Կանադան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքերը

PanARMENIAN.Net - Կանադայի ԱԳ նախարարի մամլո քարտուղար Կատրին Լուբիերը հայտարարել է, որ պաշտոնական Օտտավայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում մեղադրանք չէ ժամանակակից Թուրքիայի հասցեին: «Թուրքիան ժողովրդավարական պետություն է եւ Կանադան լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ: Մենք ողջունում ենք Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքերը»,-նշել է մամլո քարտուղարը:



Թուրքիան ետ է կանչել Կանադայում իր դեսպանին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին կառավության ներկայացուցիչների մասնակցության պատճառով:



Կանադայի Հայ Դատի հաձնախմբի (ANCC) գործադիր տնօրեն Արիս Բաբիկյանը հայտարարել է, որ միջոցառմանը ներկա էին իմիգրացիայի հարցերով նախարար Ջեյսոն Քեննին ու Ազատական կուսակցության առաջնորդ Մայքլ Իգնատեւը: Արարողությանը նշվել է Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հինգերորդ տարելիցը:



Կանադայի վարչապետ Ստեֆան Հարփերը ուղերձ է հղել միջոցառման մասնակիցներին եւ հույս է հայտնել, որ հանդուրժողականության եւ բաց լինելու շնորհիվ Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարությանը կհաջողվի հարաբերություններ հաստատել:



«Մենք հիշում ենք մարդկանց սարսափելի մահվան եւ հայ ժողովրդի 1915թ. կրած տառապանքների մասին»,-ասվում է Կանադայի վարչապետի ուղերձում:



Իր հերթին Մայքլ Իգնատեւը նշել է, որ 1915թ. մեծ ողբերգությունը հիշեցնում է ժողովրդների ատելության ավերիչ ուժի մասին:



Կանադայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2004 թվականին:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---