GeoProMining. Եվրոպացի դիտորդներն այցելել են Սոթքի հանքավայր![]() 19 ապրիլի 2023 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին հայկական Զինված ուժերի ներկայացուցիչների ուղեկցությամբ Սոթքի հանքավայր են այցելել դիտորդական առաքելություն իրականացնող ԵՄ դիտորդները․ անմիջապես հանքավայրում, սակայն, նրանք չեն եղել։ Այդ մասին հայտնել է GeoProMining-ի ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը՝ հորդորելով եվրոպացի դիտորդների դեպի հանքավայր կատարած այցի մանրամասները ճշգրտել ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Արդեն չորրորդ օրն է Սոթքի հանքավայրի աշխատանքները դադարեցված են։ Անվտանգային նկատառումներից ելնելով տարհանվել են հանքի բոլոր աշխատակիցները, իսկ թե երբ կվերագործարկվի հանքը, այս պահին դեռևս հայտնի չէ։ Գրիգորյանը տեղեկացրել է նաև, որ աշխատանքային օրակարգով պայմանավորված, Սոթքի հանք է այցելել նաև GeoProMining ընկերության տնօրինությունը։ Ապրիլի ապրիլի 14-ին՝ երեկոյան ժամանակահատվածում, Սոթքի հանքավայրի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կրակ էր բացել, ինչի արդյունքում հանքավայրի աշխատանքներն անորոշ ժամանակով դադարեցվել են։ Ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի: Ապրիլի 17-ի ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |