Վարդանյան. Վաղ թե ուշ Ալիևը ստիպված է լինելու կանգնել Հաագայի դատարանի առջև![]() 19 ապրիլի 2023 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը BusinessFM-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի ապրիլի 18-ի հայտարարությունները, ասել է, որ որքան ավելի կոշտ ու սպառնալից է դառնում հռետորաբանությունը, այնքան մեծանում է հավանականությունը, որ վաղ թե ուշ Իլհամ Ալիևը ստիպված է լինելու կանգնել Հաագայի միջազգային դատարանի առջև: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 18-ի իր ելույթում հայտարարել է, որ Հայաստանը պետք է հաստատի, որ տարածքային պահանջներ չունի Բաքվից՝ պաշտոնապես հայտարարելով, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Նա նաև ասել է, որ Ղարաբաղի հայերը պետք է ընտրեն՝ «կամ ընդունեն Ադրբեջանի քաղաքացիությունը, կամ բնակության այլ վայր փնտրեն»: Վարդանյանը նշել է, որ կարծում էր, թե «Ալիևը լավ խորհրդականներ ունի, բայց, ինչպես երևում է այս հայտարարություններից, նրանք բոլորովին անպիտան են»։ «Ես խորհուրդ կտայի Ալիևին ազատել նրանց աշխատանքից, քանի որ որքան շատ է այդպիսի հռետորաբանություն հնչում, որքան ավելի կոշտ ու սպառնալից է այն դառնում, այնքան մեծ է հավանականությունը, որ վաղ թե ուշ պարոն Ալիևը ստիպված է լինելու կանգնել Հաագայի միջազգային դատարանի առջև: Ես վատ եմ պատկերացնում, թե ինչ միջոցներով է ադրբեջանական պետությունը կարողանալու վտարել հայրենիքից 120,000 հայերին: Ամեն դեպքում, դա կլինի մարդկության դեմ հանցագործություն: Որքան աճում է ճնշումն արցախցիների վրա, այնքան ավելի են նրանք համախմբվում և կողք կողքի կանգնում։ Այս իմաստով, ինձ թվում է, սա ճանապարհ է, որը ոչ մի տեղ չիտանում»,-ասել է Վարդանյանը։ ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»: Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։ Ընթերցեք նաև․ Վարդանյան. Միակ ճանապարհը նորմալ բանակցություններն են, որտեղ Ադրբեջանը պետք է ճանաչի մյուս կողմին՝ Արցախի Հանրապետությունը ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |