Արսեն Խանջյանը՝ սամբոյի ԵԱ ոսկե մեդալակիր![]() 20 ապրիլի 2023 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի Հայֆա քաղաքում մեկնարկած սամբոյի Եվրոպայի առաջնությունում մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Խանջյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Խանջյանը նախ հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Չեռնոսկուլովին, ապա՝ ադրբեջանցի Ջավադզադեին, իսկ եզրափակչում՝ Վրաստանի ներկայացուցիչ Դավիդի Լոռիաշվիլուն և հռչակվել Եվրոպայի չեմպիոն, հայտնում է Panorama.am-ը։ Ապրիլի 20-ին ասպարեզ կմտնեն մարզական սամբոյից Տիգրան Կիրակոսյանը (58կգ), Արամ Աղաջանյանը (71 կգ), Վահագն Չալյանը (88կգ), Նորիկ Խուրշուդյանը (+98կգ), կանանց մրցապայքարում՝ Վարսիկ Գրիգորյանը (54 կգ) և մարտական սամբոն ներկայացնող Արման Ավանեսյանը (98 կգ): Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև ապրիլի 23-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |