ՌԴ խաղաղապահները հրադադարի 2 խախտում են գրանցել

ՌԴ խաղաղապահները հրադադարի 2 խախտում են գրանցել

PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները հրադադարի 2 խախտում են գրանցել Մարտակերտի և Ասկերանի շրջաններում։ Տուժածներ չկան, հայտնում է ՌԴ ՊՆ-ն իր տեղեկագրում։

Հրադադարի խախտման փաստերով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը համատեղ քննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ։

Խաղաղապահները պարեկություն են իրականացրել 3 երթուղով՝ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։

Ռուս խաղաղապահ զորակազմն ապահովել է հումանիտար բեռով ավտոշարասյան անցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---