Եվրահանձնաժողով. Հռոմի ստատուտի բոլոր մասնակիցները պետք է կատարեն Պուտինին ձերբակալելու որոշումը20 ապրիլի 2023 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վերա Յուրովան Եվրախորհրդարանի ընդլայնված նիստում ելույթում հայտարարել է, որ Հռոմի ստատուտը ստորագրած բոլոր երկրները պետք է կատարեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու վերաբերյալ որոշումը, գրում է Apsny.ge-ն։ Նիստը նվիրված էր ռուս զինվորականների կողմից ուկրաինացի երեխաների բռնի տեղահանմանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի օրդերի կատարմանը։ Յուրովան նշել է, որ ՌԴ կողմից ուկրաինացի երեխաների բռնի տեղահանման գործողությունները վկայում են, որ ՌԴ-ն մտադիր է ընդմիշտ տարհանել այդ երեխաներին Ուկրաինայից։ Ըստ Եվրահանձնաժողովի փոխնախագահի, ԵՄ-ն արդեն ճանաչել է Պուտինի և ՌԴ երեխայի իրավունքների լիազոր Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդերը և կողջունի բոլոր հետագա քայլերը, որոնք ուղղված կլինեն Ուկրաինայի դեմ ՌԴ ագրեսիվ պատերազմի ժամանակ ռազմական և այլ ծանր հանցագործությունների համար մեղավոր անձանց լիակատար պատասխանատվության ենթարկելուն, միջազգային իրավունքի հիման վրա։ Յուրովան հավելել է, որ այժմ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել 16 անձի նկատմամբ, որոնք պատասխանտու են Ուկրաինայի օկուպացված տարածքներից ուկրաինացի երեխաների բռնի տարհանման և բռնի որդեգրման համար։ Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու թույլտվություն՝ օրդեր է տվել։ Ռուսաստանն այդ դատարանի իրավասությունը չի ճանաչում։ ՌԴ նախագահի կալանքի օրդերը դուրս է գրվել Ուկրաինայից ՌԴ «երեխաների ապօրինի բռնագաղթի և ապօրինի տեղափոխման» համար՝ նույն մեղադրանքով օրդեր է դուրս գրվել նաև ՌԴ մանկական գործերով օմբուդսմեն Մարիա Լվովա–Բելովային «կալանավորելու» համար։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը Հռոմի ստատուտի վերաբերյալ, հույս է հայտնել, որ հարցը դաշնակիցներին համահունչ հանգուցալուծում կստանա։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ այդ ստատուսը դեռ պետք է գա ԱԺ վավերացման և նշել է, որ իրագործումը չի պատկերացնում։ Photo. TASS Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միրզոյանը հուսով է՝ Ալմաթիի բանակցություններում գրավոր կարձանագրվեն Երևանի և Բաքվի պարտավորությունները Նրա խոսքով ՝ երկկողմ հանձնաժողովները շարունակում են քննարկել սահմանների դելիմիտացիայի մանրամասները ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա |