Փաշինյան. Տեղում սահմանի 1.4 կմ-ն արդեն ճշգրտվել է՝ այդ հատվածը կրճատվել է![]() 20 ապրիլի 2023 - 13:24 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Տեղ գյուղում սահմանի 1.4 կմ-ն արդեն ճշգրտվել է։ «Տեղ գյուղում ունենք 11 կմ, որից 5 կմ հատված մենք համարել ենք խնդրահարույց, այսօրվա դրությամբ կարող եմ ասել, որ այդ խնդրահարույց հատվածը կրճատվել է 1.4 կմ-ով»,-ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։ Վարչապետը հավելել է, որ դա նշանակում է, որ ևս այդքան սահման ճշգրտվել է։ «Դա նշանակում է, որ և՛ մենք, և՛ ադրբեջանցիներն այդ կետի վերաբերյալ ունենք ընդհանուր կարծիք։ Դա նշանակում է նաև, որ հայաստանցի սահմանապահները տեղակայվում են այդ սահմանից որոշակի հեռավորության վրա, ադրբեջանցիները՝ նույնպես», - ասել է Փաշինյանը։ Վարչապետը հույս է հայտնել, որ մնացած 3.6 կմ հատվածն էլ կճշգրտվի։ «Բայց մյուս կողմից էլ, մինչև դա տեղի չունենա, չենք կարող ասել, որ դա տեղի է ունեցել»,- ասել է նա։ ԱԱԾ-ն մարտի 30-ին, անդրադառնալով Ադրբեջանի զինուժի տեղակայմանն Աղավնո և Տեղ գյուղերի արանքում, նշել էր, որ ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ՝ ադրբեջանցիները սահմանից 100-300 մ ավելի առաջ են տեղակայվել։ Ապրիլի 1-ին ԱԱԾ-ն հայտարարել է, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է եղել ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ և իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակն էականորեն բարելավվել է։ Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |