Գարեգին Բ-ն՝ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին. Հայրական հորդորը ժամանակով չի սահմանափակվում20 ապրիլի 2023 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք շարունակում է պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասել է, որ հայրական հորդոր է ուղղել նրան, որը, բնականաբար, ժամանակով չի սահմանափակվում: «Հայրական հորդորը պայմանավորված է այն իրավիճակի, այն խնդիրների հաղթահարմամբ և լուծմամբ, որոնք առիթ և պատճառ են հանդիսացել այդ հայրական հորդորի հնչեցման, պատգամի փոխանցման: Դժբախտաբար, մենք տեսնում ենք, որ իրավիճակը մեր երկրում շարունակում է մնալ վտանգաշատ և մտահոգիչ: Նաև կատարվում են սխալ և անընդունելի արտահայտություններ Արցախի կարգավիճակի վերաբերյալ»,–ասել է Գարեգին Բ–ն, հայտնում է Sputnik Արմենիան։ Նրա խոսքով` մտահոգիչ է ժողովրդի մեջ խորացող անհամերաշխությունը, անհաշտությունը, անհանդուրժողության ոգին: Գարեգին Բ–ն նշել է, որ այդ իմաստով մեծ աշխատանք կա կատարելու. մեր առջև ծառացած վտանգաշատ խնդիրները կարող են լուծման առաջնորդել, հաղթահարել միայն ազգային ներուժի ամբողջական համախմբումով: 44-օրյա պատերազմից հետո 2020-ի դեկտեմբերին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն ուղերձ էր հղել հայտնելով, որ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու հորդորել, որ վայր դնի լիազորությունները։ Նրա խոսքով` թելադրված երկրի առջև ծառացած և ահագնացող ներհասարակական լարվածությամբ, արտաքին և ներքին լուրջ մարտահրավերներով և վարչապետի անձի նկատմամբ հանրային վստահության պակասով՝ հայրաբար հորդորել է հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |