Ստամբուլի նահանգապետարանը 2023-ին ևս արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումը![]() 21 ապրիլի 2023 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում այս տարի ևս չի կայանա, քանի որ նահանգապետարանը հերթական անգամ արգելել է Քադըքյոյ թաղամասում նախատեսված միջոցառումը, հայտնում է Bianet-ը։ Ապրիլի 24-ի ոգեկոչման հարթակը նշել է` արգելքի պատճառն այն է, որ միջոցառման անցկացումը համարվել է «անպատշաճ»։ Անցյալ տարվա միջոռացումը ևս արգելվել էր նահանգապետի կողմից, իսկ նախորդ երկու տարվա միջոցառումն անցկացվել էր առցանց՝ համաճարակի պատճառով, գրում է Factor.am-ը։ Ապրիլի 24-ի ոգեկոչման հարթակը, որը 2010 թվականից կազմակերպում է հիշատակի միջոցառումներ, քննադատել է որոշումը՝ նշելով, որ հիշատակի միջոցառումները միշտ անցկացվել են առանց որևէ խնդրի, չնայած 2010 թվականից ի վեր տարբեր ուժերի թիրախում են եղել։ Նշվում է, որ որևէ ողջամիտ պատճառ չկա, որ ոգեկոչման միջոցառումն արգելվի։ «1915-ին առերեսվելն անհրաժեշտ քայլ է այսօր ամուր հիմքերի վրա ժողովրդավարություն, հավասարություն և խաղաղ գոյակցություն կառուցելու համար: Առանց այս առերեսման, ոչ մի ժողովրդավարական քայլ չի կարող մշտական լինել, և ոչ մի սոցիալական հարաբերություն չի կարող լինել հավասարազոր։ Նահանգապետարանը հստակ ցույց տվեց, որ դեմ է ժողովրդավարացման դինամիկային՝ արգելելով մեր հիշատակի միջոցառումը, կոչ ենք անում հրաժարվել այս որոշումից»,- ասվում է հայտարարության մեջ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |