Չինաստանի դեսպան. Երևանն ու Պեկինն աշխատում են գործակցության նոր ուղղությունների վրա21 ապրիլի 2023 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Հայ–չինական հարաբերությունների զարգացման մեծ հեռանկարներ կան, ներկա պահին աշխատանք է տարվում համագործակցության նոր ուղղությունների վրա։ Այս մասին հայտարարել է ՀՀ–ում Չինաստանի դեսպան Յուն Ֆանը, հայտնում է Sputnik Արմենիան։ «Չինաստանի զարգացումը միայն մեր երկրի ձեռքբերումը չէ, այլև նոր հնարավորությունների ստեղծումն այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար», – ասել է Ֆանը։ Ըստ նրա` կողմերն աշխատում են նոր ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա էլ ավելի խորացնելու երկկողմն փոխգործակցությունը։ Նոր ուղղությունների շարքում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներուժի ընդլայնումը։ Ֆանը կարծում է, որ սա խթան կհանդիսանա Հայաստանի զարգացման համար, իսկ Պեկինը մշտապես կլինի Երևանի կողքին։ Դեսպանը նաև հույս է հայտնել, որ առաջիկայում չինական ավելի մեծ թվով ընկերություններ ցանկություն կհայտնեն ներդրում անել ՀՀ տնտեսության մեջ։ 2009-ից Չինաստանը Հայաստանի առևտրային՝ մեծությամբ երկրորդ գործընկերն է։ 2022 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է 39,4%–ով` հասնելով 1,758 մլրդ դոլարի։ Երկու երկրներն էլ մասնակցում են այնպիսի նախագծերի իրականացմանը, ինչպիսիք են «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարությունը, ենթակայանների վերազինումը, ֆոտոէլեկտրական էլեկտրակայանների կառուցումը և այլն։ Բրյուսովի անվան պետական համալսարանին կից գործող «Կոնֆուցիոսի ինստիտուտից» բացի չինական կողմը տարբեր ուսումնական հաստատություններում ևս 3 «Կոնֆուցիոսի դասարան» և չինարենի ուսումնասիրման 10 կենտրոն է բացել։ Այսօր Հայաստանում ավելի քան 3.5 հազար մարդ չինարեն է սովորում։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |