Հայոց ցեղասպանության զոհերի տվյալների էլեկտրոնային բազա կստեղծվի![]() 21 ապրիլի 2023 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում աշխատում են Հայոց ցեղասպանության զոհերի տվյալների էլեկտրոնային բազայի ստեղծման ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Էլեկտրոնային բազայի ստեղծումը կարևորագույն խնդիրներից է, որի գլխավոր նպատակն է ի մի բերել Ցեղասպանությունը վերապրածների անունները և յուրաքանչյուր զոհի անունը՝ կենսագրական տվյալներով»,-ասել է Մարությանը: Նրա խոսքով՝ նախաձեռնությունն իրականացվում է պետական աջակցությամբ։ Համապատասխան գրավոր երաշխիքները թանգարանի ղեկավարությունը ստացել է ինչպես արտաքին քաղաքական գերատեսչությունից, այնպես էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Թանգարան-ինստիտուտը դիմել է Գիտության պետական կոմիտե՝ հետագա քայլերի համար: Մարությանը նշել է, որ այս գործընթացը կարող է 10-15 տարի տևել: Ներկայումս աշխատանքներ են տարվում նաև ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների համար Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության դասընթացի ներդրման ուղղությամբ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |