Դավիթ Հովհաննիսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն![]() 22 ապրիլի 2023 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 96 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Հովհաննիսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն։ Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 164 կգ, 167 կգ, 170 կգ: Այս վարժությունում նա նվաճել է փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում նա բարձրացրել է 200 կգ, 205 կգ՝ դառնալով փոքր ոսկե մեդալակիր, հայտնում է Panorama.am-ը։ Արա Աղանյանը պոկում վարժությունում բարձրացրել է 165 կգ՝ նվաճելով փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում բարձրացրել է 199 կգ՝ դառնալով փոքր արծաթե մեդալակիր։ Անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանն ապրիլի 15-23-ը ընդունում է ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է 2024-ին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը մասնակցում է 500-ից ավելի մարզիկ մոտ 40 երկրից: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |