Թբիլիսիում հարձակվել են «Վրաստանի հայ համայնք» ՀԿ–ի նախագահի վրա․ Նա վստահ է՝ պատճառն ապրիլի 24-ի միջոցառումն է![]() 22 ապրիլի 2023 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում հարձակման է ենթարկվել «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի ղեկավար Արթուր Միրզոյանը։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ Միրզոյանը վստահ է, որ հարձակման պատճառը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներն են, որ նախատեսված են ապրիլի 23-ին և 24-ին։ Նպատակը վախի մթնոլորտ ստեղծելն է։ Միրզոյանի վրա հարձակվել են, երբ նա գրասենյակից տուն էր գնում։ Դիմակավորված 3 անձ է հարձակվել նրա վրա՝ հարվածել են, գցել գետնին, հայհոյանքներ հնչեցրել։ Նա մի քանի վնասվածք է ստացել։ Հարձակվողներից մեկը տեսանկարահանել է հարձակումը, սակայն, երբ Միրզոյանը դիմադրել է և աղմուկ է բարձրացել, նրանք փախել են։ Նա դիմել է ոստիկանություն, որը 15 րոպե անց մոտեցել է։ Նրա հագուստը պատռել են, կոտրել հեռախոսը։ Նա հորդորել է Թբիլիսիի բոլոր հայերին միանալ դեպի Թուրքիայի դեսպանատուն երթին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |