Քննարկվել են 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված խոցելի խմբերի խնդիրները![]() 22 ապրիլի 2023 - 15:48 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) ներկայացուցիչների հետ քննարկել են 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված խոցելի խմբերի ունեցած հիմնական խնդիրները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։ «Խորհրդարանում հյուրընկալեցի Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) ճգնաժամային կառավարման և խաղաղության կառուցման վարչության պլանավորման պատասխանատու Օլիվիա Նիհենկեին, ԳՄՀԸ խորհրդական Նիտա Շաուբին և «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» ծրագրի սոցիալական ներառման մասնագետ Սոնա Գրիգորյանին։ Քննարկեցինք Արցախյան վերջին պատերազմի հետևանքով տեղահանված խոցելի խմբերի ունեցած հիմնական խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները»,-ասվում է գրառման մեջ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |