ՀՌՕ–ի կինոլոգները մարզումներ են անցկացրել ՀՀ-ում

ՀՌՕ–ի կինոլոգները մարզումներ են անցկացրել ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի ծառայողական պահակային և ականահետախուզական շների կինոլոգիական հաշվարկներն իրենց կենդանիների հետ վարժանքներ են անցկացրել Հայաստանում, հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը:

«Զինծառայողներն իրենց շների հետ ծառայողական հրամանների կատարման և տարբեր խոչընդոտների հաղթահարման (արգելքներ, աստիճաններ, ինժեներական պատնեշների գոտի, խրամատներ, ջրով խրամատ և փայտե ձող) վարժանք են անցկացրել»,– ասված է հաղորդագրությունում, գրում է Sputnik Արմենիան։

Խորհրդատուներն ու նրանց շները անցկացրել են սահմանախախտի ձերբակալման և ուղեկցման, կողմնակի մարդկանց կողմից առաջարկվող կամ նետված կերից հրաժարվելու և ռազմական օբյեկտների պահպանության պարապմունքներ:

Կինոլոգիական հաշվարկների ծրագրում ներառված են ականահետախուզական և պահակային ծառայության հատուկ պարապմունքներ, այդ թվում՝ ականապատ դաշտերի հետախուզում, բնակավայրերի և առանձին օբյեկտների ականազերծում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---