Այսօր ողջ աշխարհի հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցը24 ապրիլի 2009 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Այսօր, ապրիլի 24-ին, ողջ աշխարհի հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցը: Հենց այս օրը Կոնստանդինոպոլսում սկսվեցին հայ մտավորականության, հոգեւոր, տնտեսական ու քաղաքական վերնախավի զանգվածային ձերբակալությունները, որի արդյունքում ոչնչացվեց հայ մշակույթի ականավոր գործիչների մի ողջ աստղաբույլ: Ձերբակալության եւ ոչնչացման ենթակա ցուցակներում ընդգրկված էին ականավոր գրողներ, դերասաններ, երաժիշտներ, ուսուցիչներ, բժիշկներ, իրավաբաններ, լրագրողներ, գործարարներ, քաղաքական եւ կրոնական առաջնորդներ: Կոնստանդինոպոլսի հայ համայնքի վերնախավի ձերբակալությունները փոքր ընդհատումներով շարունակվում էին մինչեւ մայիսի վերջ, ընդ որում ոչ մի մեղադրանք նրանց չի ներկայացվել: Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում միայն Կոնստանդինպոլսում շուրջ 800 հայեր ձերբակալվեցին, որոնցից մինչեւ տարեվերջ արդեն քչերն էին ողջ մնացել: 1915-23թթ. սպանվել է շուրջ 1,5 մլն հայ եւ եւս կես միլիոնը սփռվել է աշխարհով մեկ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը, Լիբանանը, Ուրուգվայը, Կիպրոսը, Արգենտինան, Հունաստանը, Բելգիան, Շվեդիան, Սլովակիան, Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Վատիկանը, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Լիտվան, Լեհաստանի սեյմը, ԱՄՆ-ի 42 նահանգներ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |