Չավուշօղլուն՝ Բայդենի ուղերձի մասին․ Քաղաքական շարլատանների կողմից պատմությունը խեղաթյուրելու ևս մեկ փորձ![]() 24 ապրիլի 2023 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հակադարձել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին, որում Սպիտակ տան ղեկավարը 1915 թվականի իրադարձությունները կրկին ցեղասպանություն է անվանել։ «Քաղաքական շարլատանների կողմից պատմությունը խեղաթյուրելու ևս մեկ փորձ», - Twitter-ում գրել է Թուրքիայի արտգործնախարարը՝ պնդելով թե՝ «քաղաքական դրդապատճառներով արված հայտարարությունները չեն կարող փոխել իրականությունը», հայտնում է «Ազատությունը»։ «Այն մարդիկ, որոնք պնդում են իրենց սխալները, պատմության մեջ որպես երեսպաշտներ կմնան։ Որևէ մեկն իրավունք չունի մեր իսկ պատմությանը վերաբերող դասախոսություններ հրամցնել մեզ», - գրել է Չավուշօղլուն։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ ապրիլի 24-ին հաստատում ենք «երբեք չմոռոնալու մեր խոստումը»։ Ուղերձը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում: «Այսօր մենք դադար ենք վերցնում հիշելու համար Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության զոհերին և թարմացնում ենք մեր խոստումը՝ երբեք չմոռանալ: 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին, որով սկիզբ դրվեց հայ համայնքի դեմ բռնության համակարգված արշավին: Դրան հաջորդող տարիներին 1․5 միլիոն հայ տեղահանվեց, կոտորվեց կամ մահվան ուղարկվեց՝ ողբերգություն, որն ընդմիշտ իր դրոշմը թողեց հայ ընտանիքների սերունդների վրա»,-ասվում է ուղերձում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |