ANCA-ն նախագահ Օբամային կոչ է անում կատարել իր խոստումը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Վաշինգտոնի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչումը նրանց համար բարոյական հրամայական է: Քաղաքական նկատառումները, լինեն դրանք սպառնալիքները Թուրքիայի կողմից, հայ-թուրքական երկխոսության կարգավորման հեռանկարները, չպետք է խոչընդոտեն հանցագործությունը դատապարտելու եւ ճշմարտությունը պաշտպանելու ԱՄՆ-ի պատրաստակամությանը: Այդ մասին նշվում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) PanARMENIAN.Net ին տրամադրած հայտարարության մեջ:



«Մենք հնարավորություն ունենք ստանձնելու անարդարությանը, անհանդուրժողականությանն ու անտարբերությանը դիմակայելու պարտավորությունը, ինչ ձեւով էլ որ դրանք դրսեւորվեն: Մենք պետք է անենք մեզնից կախված ամեն ինչ` կանխելու եւ դադարեցնելու այնպսիսի չարագործությունները, որոնք իրականացվել են Ռուանդայում եւ Դարֆուրում», - նախագահ Օբաման հայտարարել է Կապիտոլիումի բլուրում Հոլոքոստի տարեդարձին նվիրված միջոցռման ժամանակ:



«Մենք հույս ունենք, որ նախագահ Օբաման կճանաչի Հայոց ցեղասպանությունը, հավատարիմ կմնա ամերիկյան արժեքներին եւ կկատարի ողջ մարդկության դեմ գործած հանցագործությունը դատապարտելու իր խոստումը», - ընդգծվում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---