Պեսկովը` ադրբեջանական անցակետի մասին․ Իրավիճակը լրացուցիչ ջանքեր է պահանջում![]() 24 ապրիլի 2023 - 19:30 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով ադրբեջանական անցակետի տեղադրմանը Լաչինի միջանցքում, ասել է, որ իրավիճակը, իրոք, դյուրին չէ և լրացուցիչ ջանքեր է պահանջում։ Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթների կատարման ուղղությամբ՝ ՌԴ-ն շարունակում է աշխատել այդ ուղղությամբ Երևանի և Բաքվի հետ, գրում է Interfax-ը։ «Մենք շարունակում ենք շփումները։ Իրավիճակը, իրոք, դյուրին չէ, լրացուցիչ ջանքեր է պահանջում, և ամենակարևորը՝ պահանջում է, որ երկրները հասկանան նշված համաձայնագրերի իրականացման այլընտրանքի բացակայությունը»,- ասել է նա։ Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում և անցակետ է տեղադրել։ Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ։ Photo. Reuters
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |