Poligraf․ Ոստիկանությունն առանց իրավական հիմքի ներխուժել է ակումբ, բոլորին պառկեցրել հատակին![]() 25 ապրիլի 2023 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի լույս 23-ի գիշերը ոստիկանությունը հատուկ օպերացիա է իրականացրել Երևանի Poligraf ակումբում՝ մոտ 40 անձ է բերման ենթարկվել։ Միջադեպի մասին ակումբը հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով ոստիկանության գործողության կադրերով տեսանյութը։ «Գիշերը՝ ժամը 1-ի մոտակայքում, ՀՀ ոստիկանությունը առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու ներխուժել է Պոլիգրաֆ: Ակումբում բոլորին պառկեցրել են հատակին և բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք։ Մեր աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի և խուզարկվելու համար մերկացվել ոստիկանության բաժնում։ Մենք արդարություն ենք պահանջում բոլոր տուժածների համար։
Սա հարձակում է ոչ միայն Poligraf-ի, այլև ամբողջ ակումբային համայնքի վրա: Մենք բոլորս՝ որպես եզակի մշակութային ու ստեղծագործական ոլորտի մի մաս, վտանգի տակ ենք: Խոսքը միայն պարելու կամ ինքնարտահայտվելու մեր իրավունքի մասին չէ, այլ՝ մեր հասարակության բուն էության։ Մենք մի համայնքի մասն ենք, որը խթանում է ստեղծարարությունը, բազմազանությունն ու ներառականությունը․․․»,- ասվում է հայտարարության մեջ։ Ակումբը պահանջում է «բացել Poligraf-ի ապօրինաբար պլոմբված դռները» և կոչ անում բոլոր ակումբներին ու ժամանցային տարածքներին, տեղի ու միջազգային հանրության ներկայացուցիչներին, արվեստագետներին՝ «ոտքի կանգնել և բարձրաձայնել այս անարդարության դեմ»։ Պաշտոնական որևէ արձագանք իրավապահներից միջադեպի մասով դեռ չկա: Մինչդեռ սոցցանցերում աղմուկ է բարձրացել ոստիկանության գործողությունների առնչությամբ՝ օգտատերերից շատերը նշում են, որ ակումբում գտնվողների հանդեպ անհամաչափ ուժ է կիրառվել, ինչպես նաև, որ բաժնում նրանց հանդեպ ոչ պատճաշ վերաբերմունք է ցուցաբերվել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |