Վիրտուալ իրականության ակնոցներով այցելուները կտեղափոխվեն Ուրարտուի թագավորություն25 ապրիլի 2023 - 12:27 AMT PanARMENIAN.Net - «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում վիրտուալ իրականության ակնոցով այսուհետ հնարավոր է տեղափոխվել հազարամյակներ առաջ ու մասնակցել պատմական իրադարձություններին`ճանապարհորդություն կատարել դեպի ուրարտական աշխարհ։ 6 րոպե տևողությամբ վիրտուալ ճանապարհորդությունը 4 լեզվով է՝ հայերեն, ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն։ Զբոսաշրջիկները և այցելուներն իրենց նախընտրելի լեզվով կկարողանան ծանոթանալ պատմական ժառանգությանը։ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի հաղթողներից է։ «Ժամանակի մարտահրավերներին ընդառաջ թանգարանները մշակում են տարբեր գործառույթներ, որ ավելի գրավիչ դառնան այցելուներին։ Այս ծրագրի միջոցով կիրառելով նոր տեխնոլոգիաները, փորձ ենք արել, որ ցանկացած այցելու տեղափոխվի ուրարտական ժամանակաշրջան և ծանոթանա մեր պատմության սկզբնաղբյուրի որոշ դրվագների։ Այդ ամենը կլինի տպավորիչ և հիշարժան»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։
«Շնորհիվ «Ստեփան Գիշյան» հիմնադրամի` այսօր հնարավորություն ունենք ունենալ աշխարհում ուրարտական թեմայով միակ VR ակնոցներն ու ծրագիրը։ Մենք կրկին ցույց ենք տալիս, որ ուրարտական ժառանգության տերն ենք, իսկ այդ ժառանգությանը տեր են լինում ոչ միայն խոսքով, այլ նաև գործով։ VR ակնոց կրելով՝ զբոսաշրջիկը դառնում է ուրարտական ծեսի մի մասը, հայտնվում է էրեբունու «Սուսի» տաճարի շուրջ և մասնակցում հեղման ծեսին, այնուհետև տաճարն է քո աչքի առաջ կառուցվում, դպիրները սեպագրերն են կերտում։ Այնուհետև մտնում ես տաճար և մասնակից լինում ծեսին»,- նշել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերը ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |