ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԿԱՆ ՈՒԺԵՐ, ՈՐՈՆՔ ԿՈՂՄ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԹՈՒՐՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանում կան ուժեր, որոնք կողմ են հանդես գալիս հայ-թուրքական տնտեսական համագործակցության կարգավորմանը: Այդ մասին Երեւանում այսօր հայտնել է ոչ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գենուլ Սարայը: Նրա խոսքերով` շատ թուրք պատգամավորներ գտնում են, որ հայ-թուրքական տնտեսական համագործակցության զարգացումը շահավետ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի համար: Ինչպես նշել է Սարայը, նրա այցի նպատակն է` երկխոսություն հաստատել Հայաստանի կանանց հասարակական կազմակերպությունների հետ: Դրա համար մոտ ապագայում կստեղծվի հայ եւ թուրք կանանց համագործակցության աշխատանքային խումբ: Սարայի խոսքերով` տվյալ խմբի գործունեությունը կօգնի երկու երկրների ժողովուրդներին ավելի լավ ճանաչել միմյանց եւ կօժանդակի երկու ժողովուրդների միջեւ հաշտեցման մթնոլորտի ձեւավորմանը:



Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---