ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ․ Բաքվի գործողությունները ԼՂ հայությանը վերացնելուն ուղղված քայլեր են25 ապրիլի 2023 - 15:33 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ապրիլի 24-ին կազմակերպության Անվտանգության խորհրդում ելույթում, անդրադառնալով ադրբեջանական անցակետի տեղադրմանը Լաչինի միջանցքում, ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայությանն ամբողջությամբ կամ մասնակի վերացնելու նպատակուղղված քայլեր են։ Նա համոզմունք է հայտնել, որ էթնիկ ու ազգային հողի վրա իրականացվող Ադրբեջանի ոճրագործությունները չունեն վաղեմության ժամկետ, և նման հանցագործություններ կատարողները պետք է պատասխանատվության ենթարկվեն, ներառյալ` միջազգային քրեական արդարադատության միջոցով։ Ապրիլի 24-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի նախագահությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանությունը․ Արդյունավետ բազմակողմանիությունը ՄԱԿ կանոնադրության սկզբունքների պաշտպանության միջոցով» թեմայով։ Ելույթներով հանդես են եկել ՄԱԿ Գլխավոր քարտուղարը և մի շարք ՄԱԿ անդամ-երկրների ներկայացուցիչներ։ Անդրադառնալով հայ ժողովրդի համար ապրիլի 24-ի խորհրդին, ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության փաստը վկայում է նաև, որ ամուր բազմակողմ կառույցների բացակայության և միջազգային կանոնակարգի ճգնաժամի պայմաններում կարող են տեղի ունենալ ամենասարսափելի ոճրագործությունները։ Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունները և միջազգային իրավունքի ու միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարումները՝ Հայաստանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ, նախորդ տարվա դեկտեմբերից սկսած, Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և հրաժարվում է իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի վճիռը։ Նշվել է, որ Լաչինի միջանցքով ազատ և անարգել տեղաշարժը ոչ միայն չի վերականգնվում արդեն չորս ամիս, այլ նաև ապրիլի 23-ից Ադրբեջանը տեղադրել է անցակետ՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների և Արդարադատության միջազգային դատարանի վճռի կոպիտ խախտումով։ Նշելով, որ ՄԱԿ կառույցները, այդ թվում` Անվտանգության խորհուրդը, քանիցս զգուշացվել են, որ Լեռնային Ղարաբաղում ահագնացող ճգնաժամը կարող է վերածվել հումանիտար աղետի՝ դեսպան Մարգարյանը շեշտել է միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղին հումանիտար աջակցության տրամադրման անհրաժեշտությունը։ Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում և անցակետ է տեղադրել։ Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |