Արարատի մարզում «Էլեկտրական հովիվների» ներդրման ծրագիր է իրականացվել25 ապրիլի 2023 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Արարատի մարզում «Էլեկտրական հովիվների» ներդրման ծրագիր է իրականացվել:Դրանք թույլ են տալիս կանխել վայրի կենդանիների մուտքը տնտեսությունների տարածք՝ չխորացնելով մարդ-բնություն հակասությունը: Մարդ-վայրի բնություն հակասության պատճառով տարբեր բնակավայրերում դեռևս շարունակվում են արջերի հայտնվելու դեպքեր արձանագրվել: Սնունդ հայթայթելու համար բնակավայրերին մոտեցող կենդանիներից առավելապես տուժում են ֆերմերային տնտեսությունները։ Հավասարակշռված մոտեցում պահանջող խնդրի լուծման համար բավականին արդյունավետ են ժամանակակից համակարգերը՝ «էլեկտրական հովիվները»: Մարզային կառույցներին աջակցելու հարցը շարունակում է մնալ Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ուշադրության կենտրոնում: Ֆերմերային տնտեսություններին աջակցելու նպատակով, տարիների գործընկերներն Արարատի մարզում կարևոր ծրագիր են իրականացրել: Ժամանակակից տեխնոլոգիաներով «էլեկտրական հովիվներ» են տրամադրել Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքին: Դա կօգնի կանխել ֆերմերային տնտեսություններին հասցվող վնասը:
«Վիվա-ՄՏՍ-ը տեխնոլոգիական առաջատար է հեռահաղորդակցության ոլորտում: Դա բազմիցս ապացուցվել է տարբեր նախագծերով: Դասական բիզնեսից այն կողմ, իրականացնում ենք նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր և ձգտում, որպեսզի այն ամենն ինչ անում ենք, կապված լինի բարձր տեխնոլոգիաների կիրառման հետ: «Էլեկտրական հովիվների» ծրագիրն ապահովում է փոխադարձ պաշտպանվածություն: Պահպանելով վայրի կենդանիներին՝ ֆերմերները պաշտպանվում են նույն այդ կենդանիների հնարավոր հարձակումներից: Համատեղ այս ծրագրի գաղափարը տնտեսություններին ոչ միայն ինչ-որ առարկայական գործիք տրամադրել է, այլև ավելի խորքային նայելու դեպքում, կարելի է ասել՝ փորձում ենք նպաստել գյուղատնտեսական մշակույթի ձևավորմանը: Կարծում եմ՝ սա շատ լավ օրինակ է, թե մարդիկ ինպես պետք է հոգ տանեն այն ամենի մասին, ինչ անում են, զարգացնում են, և թե ինչն է իրենց համար կարևոր»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը: ««էլեկտրական հովվի» արդյունավետությունը չափելի կլինի այն ժամանակ, երբ գյուղացին պատշաճ կերպով ապահովի դրա օգտագործման տեխնիկական մասը՝ ճիշտ ամրացնի, միացումներ տա ու ստուգի լարումները: Այս ամենը մենք նրանց ևս սովորեցնելու ենք», - ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։ Նվիրաբերված «Էլեկտրական հովիվները» հարմար են ճկուն կիրառման՝ տարվա ընթացքում անընդհատ տեղափոխվող մեղվապահների և հեռագնա արոտավայրեր մեկնող ֆերմերների համար: Համակարգն ունի առավելություն. տեղափոխվում է հեշտությամբ, ապահովում է լոկալ կիրառում, աշխատում է բարձր լարումով, բայց հոսանքի՝ թույլ ամպերաժով: Դա թույլ է տալիս բացառել կենդանիներին ֆիզիկապես վնասելու հավանականությունը:
«Էլեկտրական հովիվ» օգտագործող ֆերմերը կարող է նաև 10-15 րոպեում ցանկապատել 7500 քմ տարածք: Համակարգը բաղկացած է արևային պանելից, միկրոփոխակերպիչից, ակումուլյատորային մարտկոցից, գեներատորից և արագ մոնտաժվող ու ապամոնտաժվող 300 գծամետր ցանկապատից: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության |