Անհետ կորածների ծնողները ՄԻՊ-ին են ներկայացրել իրենց հուզող հարցերը

Անհետ կորածների ծնողները ՄԻՊ-ին են ներկայացրել իրենց հուզող հարցերը

PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն ապրիլի 25-ին մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին են ներկայացրել իրենց հուզող հարցերը:

Հանդիպման ընթացքում ծնողները բարձրացրել են իրենց զավակների ճակատագրերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, դատագենետիկական փորձաքննությունների արդյունքների և քրեական վարույթների հետ կապված մի շարք հարցեր:

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ նշել է, որ ծնողների բարձրացրած հարցերն իր ամենօրյա հատուկ ուշադրության ներքո են: Պաշտպանի իրավասության սահմաններում ներպետական և միջազգային կառույցների ու դերակատարների հետ առաջնահերթ քննարկվում են զինծառայողների ճակատագրերի վերաբերյալ հարցերը:

44-օրյա պատերազմի մասնակից զինծառայողների ընտանիքների հետ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---